Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Ինչի՞ց են առավոտյան թմրում ձեռքերը

Ինչի՞ց են առավոտյան թմրում ձեռքերը

Եթե դուք համակարգչի առջեւ երկար ժամանակ եք անցկացնում եւ աշխատում եք ձեռքերով, ձեզ մոտ հավանաբար դիտվել է ձեռքերի եւ մատների թմրածություն, որը դուք արհամարհել եք:

 

Սակայն պետք չէ այդպես վարվել, ասում է վիրաբույժ-օրթոպեդ Սթիվ Մաշկը, քանի որ ափում այրոցը, ծակոցը եւ քորը ժամանակի ընթացքում կարող են բարգավաճել եւ ավելի ցավոտ դառնալ: Շատ հավանական է, որ ձեզ մոտ դաստակային բունոցի համախտանիշ է կամ կարպալ թունելային համախտանիշ՝ միջային նյարդի ճզմում դաստակի մկանների ջլերի եւ ոսկրերի միջեւ, հաղորդում է Health Cliveleand Clinic-ը:

 

«Համախտանիշի վաղ նշաններից է առավոտյան ծակոցը ձեռքերում, - ասում է բժիշկ Մաշկը, - եթե ձեզ մոտ այդպիսի ախտանիշներ են, ապա անհապաղ բժշկի դիմեք»:

 

Հակառակ դեպքում կարող է ի հայտ գալ դաստակի, բթամատի եւ ցուցամատի ծալման թուլություն, ափային մակերեսի թերզգայունություն:

 

Դաստակային բունոցը՝ ձեռքի հիմքում նեղ անցում է, որով անցնում են դաստակի նյարդերը եւ ջլերը, այդ թվում նաեւ միջային նյարդը: Միջային նյարդը պատասխանատու է բթամատի, ցուցամատի, միջնամատի եւ մատնեմատի զգացողության համար:

 

Երբ ջլերը բորբոքված են կամ անցումները նեղանում են ցանկացած այլ պատճառով, ձեր միջային նյարդը ճնշվում է՝ առաջացրելով ցավ եւ թմրածություն ձեռքում, նախադաստակում եւ դաստակում: Դա կարող է տեղի ունենալ հետեւյալ պատճառներով.

 

Գենետիկորեն՝ որոշ մարդկանց մոտ պարզապես կարող է գենետիկ նախատրամադրվածություն լինել դաստակային բունոցի համախտանիշի նկատմամբ:

 

Կրկնվող ցնցումներ՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ կրկնվող ցնցումները, դաստակի ծալումները եւ բռնվածքները մեծացնում են դաստակային համախտանիշի վտանգը:

 

Որոշ պայմաններ՝ դրանց են վերաբերվում հղիությունը եւ դաշտանադադարը, որոնք կարող են առաջացնել հեղուկների կուտակում:

 

Շաքարային դիաբետը, ճարպակալումը, վահանաձեւ գեղձի հիվանդությունները եւ ռեւմատոիդ արթրիտը նույնպես կարող են բերել միջային նյարդի ճնշման:

 

Վնասվածք. նախադաստակի վնասումները եւ վնասվածքները՝ ինչպիսիք են ձգումը կամ պատռվածքը, կարող են այտուց առաջացնել, իսկ արդյունքում՝ ծակոցներ եւ ցավեր:

 

Ապրելակերպ՝ ստեղնաշարով աշխատելը, ծալած նախադաստակներով  քնելը, ձեռքի եւ նախադաստակի կրկնվող շարժումների կամ ափերի ճնշման հետ կապված գործողությունները:

 

Նախքան որեւէ բան ձեռնարկելը խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

 

Բժիշկ Մաշկն ասում է որ, այնուամենայնիվ, եթե դուք ձեզ առողջ եք համարում եւ պարանոցում ցավեր կամ վնասվածքներ չունեք, կարելի է փորձել նախաձեռնել հետեւյալ քայլերը.

 

Բեկակալներ կրեք. փորձեք բեկակալներ կրել՝ գիշերը, տեքստ հավաքելիս կամ ձեռքերի հետ կապված այլ գործողություններ կատարելիս նախադաստակները չեզոք դիրքում պահելու համար:

 

Փոխեք աշխատանքային միջավայրի պայմանները: Եթե դուք համակարգչի առջեւ եք աշխատում, ապա հոմոզվեք, որ կարող եք ձեռքերը եւ նախադաստակները չեզոք դիրքում պահել:

 

Ցավազրկող դեղամիջոցներ օգտագործեք. կարող եք առանց դեղատոմսի տրվող ասպիրին, իբուպրոֆեն կամ այլ դեղամիջոցներ ընդունել:

 

Հետեւեք ձեր առողջությանը: Եթե դուք տառապում եք ճարպակալումով՝ փորձեք մի քանի կիլոգրամ կորցնել, եթե դիաբետ ունեք՝ այն վերահսկման ներքո պահեք: Եվ հեռու մնացեք ծխելուց, քանի որ այն սրում է ախտանիշները, ասում է բժիշկ Մաշկը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. lechimsya-prosto.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ